ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Վրեժ Արզումանյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից:
Արմեն Սարգսյանի երկու այլ հրամանագրերով, ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնում են նշանակվել Արզուման Հարությունյանը և Արամ Հակոբյանը:
Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը