19 04 2018

Սերժ Սարգսյանը օգնականներ և մամուլի քարտուղար է նշանակել

Սերժ Սարգսյանը օգնականներ և մամուլի քարտուղար է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում:

Սերժ Սարգսյանի մյուս որոշումներով՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում են նշանակվել նաև Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը:

Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:

Նշենք, որ Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը Նախագահ Սերժ Սարգսյանի օգնականներն էին, Վլադիմիր Հակոբյանը՝ մամուլի քարտուղարը, իսկ Հովհաննես Նիկողոսյանը՝ ռեֆերենտը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին նշանակվել են Սերժ Սարգսյանի երեք տեղակալները, գլխավոր խորհրդականները և երկու նախարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ