29 12 2023

Դեսպան՝ ընդամենը 4 ամսով

Դեսպան՝ ընդամենը 4 ամսով

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը, հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրի մեջ։

Նշենք, որ Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023 թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին էր։

Հավելենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող է ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց վերջին ժամանակները նրանք խզեցին հուշագիրը, որից հետո փաստորեն Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ