21 06 2023

Թշնամին Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը

Թշնամին Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը

Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ