Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:
Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը