07 05 2022

Հակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատել է

Հակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատել է

Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ