ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր` ապրիլի 2-ին, ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վարչապետը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները սահմանափակել էին մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը