01 04 2022

Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի ԲԴԽ-34-Ո-62 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,֊նշված է նախագահի ստորագրած հրամանագրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ