30 04 2019

ԱԺ-ում սկսել են ստուգել նաև շենքից դուրս եկողներին․ «Հրապարակ»

ԱԺ-ում սկսել են ստուգել նաև շենքից դուրս եկողներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ո՞վ է որոշել, որ լրագրողների, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի, հյուրերի պայուսակները պետք է զննող սարքի միջոցով անցկացնել ոչ միայն ԱԺ մուտք գործելիս, այլ նաեւ դուրս գալիս, ո՞վ է խորհրդարան մտնող-դուրս եկող բոլոր մարդկանց մեջ  պոտենցիալ «գող» տեսնում․ երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից։ «ԱԺ նախագահի որոշումն է։ Ու չեմ կարծում, թե դրանով մարդկանց պոտենցիալ գողերի տեղ ենք դնում»։

Իսկ ի՞նչն է որոշման հիմք դարձել, գուցե իրե՞ր են պակասել ԱԺ շենքից։ «Ախր, գլոբալ առումով Դուք մի բան եք ասում, որ  իրականում նախկին որոշումն այդ մասով փոփոխության չի ենթարկվել, պարզապես նախկինում չի պահպանել ներքին ռեժիմը։ Մենք մի քանի որոշում ենք փոփոխության ենթարկել, օրինակ՝ էլեկտրոնային սարքերի՝ տեխնիկայի միջոցով մտնելու հետ կապված է եղել, եւ ինչ մեքենաներ կարող են թույլ տալ շենք մտնել, ինչպես նաեւ, որ փոխնախարարներն առանց անցագրի կարողանան ներս մտնել, որովհետեւ նախկինում եկել, ժամերով սպասել են։ Եթե նախկինում նախարարները մուտք են գործել մեքենաներով ԱԺ տարածք, հիմա այդ մասն էլ է հանված, միայն հատուկ պաշտպանվող անձինք են՝ դատախազ եւ այլն, անվտանգության խորհրդի անդամներ»։

Իսկ որտե՞ղ է ԱԺ նախագահի այդ որոշումը, նախկինում նման որոշումները հրապարակվում էին arlis.am կայքում։ «Հիմա մեզ ասացին՝ հարկավոր չէ, արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ դա ներքին կանոնակարգ է, եւ պետք չէ հրապարակել։ ԱԺ կայքում կա»։ Սակայն ուշագրավ է, որ ԱԺ կայքում չգտանք այդ որոշումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ