12 03 2019

Մարտի 1-ի գործով կարևորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր. «Ժողովուրդ»

Մարտի 1-ի գործով կարևորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլևս կարեւոր չէ այս գործի ընթացքը, այլ կարևորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարևոր չլինի սպանությունների բացահայտումը»,-փոխանցեցին ՀՔԾ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ