07 02 2022

Սա պարզապես անլուրջ է, ԱԺ-ն դակող մարմին չէ. Լիլիթ Գալստյան



Փետրվարի 7-ին տեղի ունեցավ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվում էր Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ նման կարևոր հարցերով հրատապ նիստեր չեն հրավիրում: «Մենք հանրակրթության ոլորտում կարևորագույն, արմատական փոփոխություններ ենք անում, նման հապշտապությունն անընդունելի է: Սա պարզապես անլուրջ է, օրենքները պիտի ապրվեն, պիտի աշխատենք դրանց վրա»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ