26 05 2021

Պետք է հստակ որոշել, թե գիտության որ ճյուղերի նպատակային ֆինանսավորումը ավելացնել․ Ռոբերտ Քոչարյան



Խորհրդային միությունից ժառանգել ենք գիտության երկու հիմնական ճյուղ՝ ֆունդամենտալ և կիրառական։ Ֆունդամենտալը, ըստ էության, չկարողացանք պահել, դա շատ մեծ ֆինանսավորում էր պահանջում։ Արդյունքում երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մեծ մասը գնաց և տեղավորվեց երկրից դուրս գտնվող կենտրոններում։ Կիրառական գիտության պոտենցիալի զգալի մասը կորցրեցինք, որովհետև այդ ճյուղերի մի մասը հիմա գրեթե չկա։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է հստակ որոշել, թե գիտության որ ճյուղերի նպատակային ֆինանսավորումը ավելացնել։ Կարծում եմ՝ պետք է զարկ տանք ոչ թե ինդուստրիալ գիտություններին, այլ՝ ՏՏ ոլորտի, գնանք դեպի «նոր տնտեսության» մոդել։ Պետք է լինի ճիշտ թիրախավորում, և նպատակը պետք է լինի բրենդի ձևավորումը։ Փոքր պետություն ենք և չենք կարող դա անել գիտության ողջ սպեկտրով»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ