«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք նշանակված են կառավարության ու նախարարության քվոտայով»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Կառավարման ու գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդում առաջացած ճգնաժամային իրավիճակը։
Խորհրդի անդամը նկատեց, հետաքրքիր զուգադիպությամբ 11 անձինք դիմում ներկայացրել են ապրիլի 8-ին, 3-ը՝ ապրիլի 9-ին, 1-ը՝ ապրիլի 12-ին։
«Դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել։ Մնացած 14-ը ներկայացրել են մեկ տողանոց նախադասություն՝ խնդրում ենք դադարեցնել մեր լիազորությունները, պատճառաբանություններ չկան»,- ասաց նա։
Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դիմումները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ուղարկվել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը