06 04 2021

Բուհերի ընդունելության կարգը սկզբունքորեն փոփոխության է ենթարկվել. ԿԳՄՍՆ ներկայացուցիչ



Կառավարության ապրիլի մեկի նիստում ընդունվեց ընդունելության նոր կարգը, որը սկզբունքորեն փոփոխության է ենթարկվել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը:

«Երկու հիմնական փոփոխություն  կարող ենք ընդգծել. 1-ին՝ ընդունելության քննությունների հայտագրման եղանակն ամբողջությամբ առցանց է, 2-րդ՝ հայտագրման փուլերն են հիմնական և երկրորդ փուլ: Առաջին անգամ հիմնական մրցույթին մասնակցելու համար մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքն է կիրառվում: Սա նշնակում է, որ դիմորդները արդեն կողմնորոշված հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում՝ անվճար, վճարովի տարբերակներով: Այնուհետ հիմնական մրցույցթի ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա հայտագրել ևս 6 մասնագիտություն՝ այն նույն քննություններով, որոնց համար առաջին անգամ հայտագրել են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ