06 10 2020

Դպրոցները չեն փակվում․ ԿԳՍՄ նախարարը հերքում է

Դպրոցները չեն փակվում․ ԿԳՍՄ նախարարը հերքում է

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Այս մասին հայտնում է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,- նշում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ