ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համատեղ կլուծվեն բոլոր խնդիրները։ Այսօր այցելել եմ Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնք, ուր երկար ժամանակ խնդիր կար ավագ դպրոցի տնօրենի ընտրության հարցում: Մանկավարժական անձնակազմի հետ մի քանի ժամ տևած քննարկումից հետո համատեղ գործողությունների որոշումներ կայացվեցին, որոնք միանշանակ նպաստելու իրավիճակի հաղթահարմանը և դպրոցի զարգացմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը