30 տարվա մեջ մենք չկարողացանք մեր դպրոցին տալ սոցիալական պատվեր, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ: Սրանք իմիջիայլոց հարցեր չեն: Այսօր նայում ես առարկաների ծրագրեր ու չես հասկանում, թե ում համար են դրանք մշակված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը:
«Մեր հասարակությունը չի ասում, թե մենք դպրոցից ինչ ենք պահանջում, մարդ կրթել, թե հայ մարդ կրթել, եւ շտ ուրիշ հարցեր: Եթե նայեք չափորոշիչները, մի 2 տեղ կտեսնեք «դաստիարակություն» տերմինը: Այսօր մեր հասարակությունը դաստիարակության իդեալը չունի, որը պետք է հաշտեցնի հասարակության բոլոր անդամներին»,-ասաց Թոփուզյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը