Հանրային պահանջ չկար կրթական համակարգում փոփոխություններ իրականացնելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ ԿԳՄՍ-ի կողմից շրջանառության մեջ դրված նոր չափորոշիչները մասնագիտական և հանրային շրջանակներում առաջացրին խորը զայրույթ և մտահոգություններ:
«Շրջանառության մեջ մտած չափորոշիչները չեն համապատասխանում մեր դպրոցի և հայակերտման պահանջներին ու առաջիկա մեր տեսլականին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը