22 07 2020

Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ․ Աշոտյան

Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։

1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։

2. Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։

3. Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։

4. Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։

5. Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։

Հաջողություն եւ կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ