02 05 2020

950 մլն դրամ՝ ուսանողներին աջակցելու համար

950 մլն դրամ՝ ուսանողներին աջակցելու համար

Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից:

«Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,֊ ասում է ուսանողուհի Մարիամ Գասպարյանը։

Ուսանողների աջակցության ցուցիչ է ընտրվել ուսանողների առաջադիմությունը:

ԵՊՀ 998 ուսանող կօգտվի այս աջակցությունից, որից 25-ը Իջեւանի մասնաճյուղից է:

Մանրամասները` տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ