Մարտի 30-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հեռավար ուսուցմանը և նշեց, որ բավականին շատ են հանրության կողմից դրական արձագանքները։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ այսօր արդյունավետ կերպով իրականացվում է հեռավար կրթությունը` ապահովելով մեծ թվով աշակերտների ներգրավվածություն:
«Իհարկե, կա նաև խնդիր ինտերնետ կապի և սարքերի հետ կապված, բայց հիմա հընթացս մենք հանդես ենք գալիս մի նախաձեռնությամբ, որով հավաքագրում ենք համակարգիչներ, խոսել ենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ»,- ասաց նախարարը, վարչապետը նրան ընդհատեց և առաջարկեց նիստից հետո դռնփակ քննարկել այդ հարցը և լուծում գտնել:
Վարչապետը նշեց, որ նախկինում հեռավար կրթության մասին խոսում էին հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար, և այս փորձը կօգնի հետագայում նաև այդ նպատակին հասնելու գործում;
Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց 1 օր հետո իրենք հայտարարել են, որ սա համազգային պիլոտային ծրագիր է, որի շնորհիվ նաև փորձելու են բացերը վեր հանել, և այս պահին շուրջ 24 000 աշակերտ ունի համակարգչի խնդիր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը