«Ամեն ամիս մեզ խաբում են, թե հաջորդ ամսին կլինի և այդպես հունիսից մինչև այսօր մենք սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը։ Մինչև օրս նոր կառույցի՝ Կրթական հիմնադրամի կանոնադրություն չկա։ Պատճառն այն է, որ կանոնադրություն մշակելու համար ընտրել են ոչ կոմպետենտ անձնակազմի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակից Թամար Թովմասյանը։
Ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ ԿԳՄՍ նախարարության մոտ էին և պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն նրա փոխարեն ԿԱԻ նախկին աշխատակիցներին ընդունեց գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, սակայն նրա հետ հանդիպումից գոհ չէին աշխատակիցները և նշեցին, որ իրենց ակցիան շարունակական են լինելու։
Մանրամասն ՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը