05 02 2020

ԲՈԿ-ի դեմ 2 դատական հայց ունենք․ Սմբատ Գոգյան



«2019 թվականի ընթացքում ԲՈԿ-ը հաստատել է 223 գիտական աստիճան, որոնցից 6-ը դոկտրորական են, 217-ը՝ թեկնածուական։ 2018 թվականի համեմատ 2019 թվականին 38 տոկոսով ավելի քիչ են եղել հաստատված վկայագրերը։ Կտրուկ նվազում են ապրել տնտեսագիտության  բնագավառի պաշտպանությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Գոգյանը հայտնեց, որ 2 դատական հայց կա ԲՈԿ-ի դեմ, դրանցից մեկը նախարարության աշխատակից է, և նրա ատենախոսությունը չի ընդունվել. «Այդ ատենախոսությունում կան մեծածավալ արտագրություններ, մենք բացահայտել ենք 25 էջ, այնուհետև նախարարությունն ավելի մեծ ծավալներ հայտնաբերեց։ Բայց միևնույն է, բողոքը մնում է, որ ես պարտավոր եմ նրան հանձնել գիտական վկայագիր»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ