10 11 2019

Աշակերտների ձմեռային արձակուրդը՝ դեկտեմբերի 23-ից

Աշակերտների ձմեռային արձակուրդը՝ դեկտեմբերի 23-ից

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:

Առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ