«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է։ Նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում, որովհետև հայոց լեզուն ոչ ոք չի բերել իրենց տանից։ Նախարարին էլ կոչ եմ անում որևէ նման լուրջ որոշում կայացնելուց խորհրդակցի մասնագիտական խորհուրդ հարցնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։
Ակցիայի մասնակիցը նշեց, որ եթե նախախարը ականջալուր չլինի ուսանողների խնդրին նրանք պատարսատվում են բողոքի ակցիաներ կազմակերպել նաև կառավարության և այլ պետական կառույցների մոտ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները դասադուլ էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը