«Հենց այս պահին Շվեյցարիայի դեսպանությունը և կառավարությունը չունի միջոցներ ձեռնարկած աշակերտության վերաբերյալ որևէ ծրագրի առումով, բայց հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի այն ծրագրերի մեջ, որոնց մեջ մենք արդեն կանք, որն է անասանապահության և հողագործության ծրագրերը, ներմուծենք աշկերտության կոմպենենտը, որը շատ լավ զարգացած է Շվեյցարիայում»,- «Աշակերտությունը և մասնագիտական կողմնորոշումը Հայաստանում. Հայ-շվեյցարական լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովի ժամանակ լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարետտոն։
Նա նշեց, որ չեն պատարսատվում Հայաստանին որևէ բան պարտադրել․ «Մենք այստեղ չենք նրա համար, որ պարտադրենք պետությանը որևէ բան, եթե պետությունը դրա կարիքն ունի և անհրաժեշտությունը տեսնում է մենք կօգնենք այդ հարցում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը