Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ում դասընթացների մասին։ Նա գրում է․
«Ինչպես հայտարարել էինք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք։
Սեպտեմբերի երկրորդ կեսից մեր կազմակերպությունը՝ «Լույս» հիմնադրամի հետ համատեղ ոչ իրավաբան երիտասարդների համար կկազմակերպի թեմատիկ կրթական դասընթացներ, որոնք ընդգրկելու են բազմազան ոլորտներ, այդ թվում՝
• Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ոլորտի մասնագետներին եւ հետաքրքրվողներին կծանոթացնենք իրավական վերջին զարգացումներին).
• Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն՝ (լրագրողների համար եւ ոչ միայն).
• Վարկային պարտավորություններ՝(ինչպես վարկ վերցնել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն)
• Աշխատանքային հարաբերություններ
• Եւ այլն
Դասընթացները վարելու են «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը եւ հրավիրյալ առաջատար դասախոսներ՝ ըստ թեմատիկ ոլոտների։
Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) եւ կարճ (300-500 բառ) հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված մեր կրթական ծրագրերով եւ կոնկրետ որ թեման է ձեր հետաքրքրությունների շրջանակում։
Միեւնույն ժամանակ կարող եք առաջարկել թեմաների շրջանակ, որոնց վերաբերյալ ձեր կարծիքով անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը