27 06 2019

Ձեր ինստիտուտի շրջակայքը սեփական ձեռքերով եմ մաքրել. Վարչապետը հիշեց հավաքած բիչոկները



Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հաստատվեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ ռեկտորի ընտրության արդյունքները. ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։

Արզումանյանը մայիսի 22-ի կառավարման խորհրդի նիստում ստացել է 14 կողմ ու 9 դեմ ձայն։

Նախարարը ներկայացնելով Լիլիթ Արզումանյանի մասնագիտական գործունեությունը՝ նշեց, որ նա 2013-2018 թվականներին ղեկավարել է Բարձարգույն որակավորման հանձնաժողովը, բայց սերտ կապ է ունեցել արվեստի ոլորտի հետ, Հանրային հեռուստատեսությամբ վարել է «Թատերական գրասենյակ», «Մեր թատրոնը» հաղորդաշարերը, մի շարք խաղարկային ֆիլմերի հեղինակ է, եղել է Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ, ինչպես նաև մի շարք գեղարվեստական խորհուրդների անդամ:

Վերջում վարչապետը արձագանքեց. «Ձեր ինստիտուտի շրջակայքը, երևի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել, հույս ունեմ՝ այդ մաքրությունը կպահպանվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ