22 05 2019

Այս տարի կունենանք 22 000 շրջանավարտ, 10 500 դիմորդ

Այս տարի կունենանք 22 000 շրջանավարտ, 10 500 դիմորդ

Վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում հայնեց՝ դիմորդների թիվը Հայաստանում այս տարի ավելացել է։

Շրջանավարտների թիվն այս տարի շուրջ 22.000 է, իսկ դիմորդների թիվն Արցախի դիմորդների հետ` 10.500, միայն Հայաստանում ` 9600:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ այս տարի «Անգլերեն» կամ «Օտար լեզու» հանձնող դիմորդների թիվն ավելին է, քան «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև «Մաթեմատիկա» առարկաներ հանձնող դիմորդների թիվը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ