Ամեն տարի դիմորդների ինչ-որ մի հատված մտածում է՝ եթե այս տարի ավելի ցածր միավորով են ընդունվել այս կամ այն մասնագիտությունը, հաջորդ տարի նախապատրաստվում են այդ մասնագիտությանը եւ այդտեղ կոնկուրսը մեծանում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։
«Դա դիմորդների մի մասն է, մեծ մասը կողմնորոշված են մտնում քննասենյակ, կողմնորոշված են հայտը ներկայացնում և պայքարում են իրենց մասնագիտությամբ սովորելու համար:
Անցյալ տարի Բժկական համալսարանի ստոմատոլոգիա բաժին ընդունվել են նաեւ 24 միավոր ստացած դիմորդները: Այս տարի ամենից մեծ մրցույթը այս բաժնում է, 1 տեղի համար 2,4 մարդ: Երկրորդ տեղում Հանրային քաղաքականություն եւ կառավարում մասնագիտությունն է, որտեղ 1 տեղի համար պայքարել է 2.3 մարդ: Հաջորդը նոր իրավագիտությունն է՝ 1 տեղի համար 2,1 մարդ: Մեզ համար անսպասելիորեն ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնում ունենք 1 տեղի համար 2 դիմորդ: Նույնիսկ քաղաքագիտությունը 1 տեղի համար 1,9 դիմորդ է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջին տասնյակում տնտեսագիտություն, ֆինանսաներ մասնագիտությունները չեն ընդգրկվել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը