ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ապրիլի 15-ին շրջայց էր կազմակերպել Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին ներկայացրեց համալսարանում կատարված և նախատեսվող բարեփոխումները։
Վարչապետն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե որքան գումար է անհրաժեշտը ծրագրերն իրականցնելու համար, այնուհետև նշեց, որ պետք է տրամաբանությունը փոխել. «Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարության նախագիծ, և դա իրականացնենք, իհարկե, ով կցանկանա օգնել՝ շատ լավ: Որովհետև տպավորություն է՝ մենք ինչ ուզում ենք, գնում, բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի կարծիքով դա պետական տրամաբանության մեջ չէ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը