02 04 2019

Լավ կլիներ, որ եկեղեցի կառուցելու փոխարեն գործեր մեկ գործարար-մեկ դպրոց ծրագիրը․ ԱԺ պատգամավոր



«Տարիներ շարունակ լսում ենք, որ կրթությունը կարևոր է, սակայն դրա ռեալ իրականացման քայլերը չենք տեսել»: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Պատգամվորը նկատեց, որ եթե գյուղում դպրոց չլինի այդ գյուղը կմահանա, ուստի խորհուրդ տվեց գործարարներին եկեղեցի կառուցելու փոխարեն կառուցել դպրոց. «Մենք միշտ տեսել ենք, որ գործարարները եկեղեցի կառուցեն: Վատ բան չեն արել, բայց շատ լավ կլիներ լիներ մեկ գործարար մեկ դպրոց ծրագիրը: Այս գիտակցությանը պետք է գան գործարար շրջանակները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ