28 02 2019

Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում. 168.am

Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում. 168.am

168.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։

 Ժողովածուն, մեր տեղեկությամբ՝ դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից, բայց ամենաուշագրավն այն է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից։

 

 Ի՞նչ է ստացվում, որ հայաստանյան հանրակրթական դպրոցներում բաժանվում է փաստացի թշնամի երկրի հեղինակների պատմվածքների ժողովածո՞ւ։ Պատահականությո՞ւն է սա, հանցավոր անփութությո՞ւն, թե՞ խաղաղասիրական քարոզի սցենարի մի մաս։

 Ինչևէ, 168.am-ը հետևողական կլինի այս թեման լուսաբանելու հարցում, պարզաբանումներ կպահանջի համապատասխան գերատեսչությունից ու հաջորդիվ կներկայացնի այլ մանրամասներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ