14 02 2019

Նախարարությունը՝ դպրոցներում աշխատավարձերի ուշացման մասին

Նախարարությունը՝ դպրոցներում աշխատավարձերի ուշացման մասին

Դպրոցներից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳ նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է .

«Մի քանի օր է, ինչ մամուլում և սոցցանցերում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։ Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:

Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:

Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ