«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է նախաձեռնել Երևանի պետական համալսարանում:
Ուսանողները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ անել՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարման, բուհում ֆինանսական աուդիտ անցկացնելու, ինչպես նաև ՈՒԽ-ի և արհիմիության գործունեությունը կասեցնելու պահանջներով:
Նախաձեռնությունը նշում է, որ Մայր բուհի բազմաթիվ խնդիրներ՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհիի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը չեն համապատասխանում:
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք հույս ունեին վերջին մեկ ամսում բարեփոխումներ տեսնել ԵՊՀ-ում, սակայն համալսարանի ղեկավար կազմը որևէ քայլ չի անում:
Ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հայտարարել է, թե «ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չի տալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը