18 05 2018

Կրթության նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպք է հայտնաբերել



ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և մասնակցել ծնողական ժողովի:

«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»,- գրել է նախարարը: Ծնողները նախ հերքում են դրամահավաքի մասին լուրերը, իսկ հետո՝ խոստովանում, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ