18 11 2024

Տրամաբանական հարցեր էին, որոնց անգամ տրամաբանություն ունեցող մարդը դժվարանում է պատասխանել․ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ 



 

Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները բողոքի ցույց իրականացրին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, նրանք պահանջում են իջեցնել անցողիկ շեմը, քանի որ հարցերը մոլորեցնող են, մի քանի պատասխան ենթադրող, խճճված և վատ ձևակերպված: 

«Բոլորս ուրախ տրամադրությամբ եկել էինք մասնակցելու մեր հերթական քննությանը, բայց, ցավոք սրտի քննությունից հետո ընկճված և բարկացած ենք, քանի որ ատեստավորման համար ձևավորված հարցերը ոչ մի կերպ չէին համապատասխանում ֆիզկուլտուրա առարկային: Ասեմ ավելին՝ չգիտեմ այդ հարցաշարը կազմողն ով է եղել, ինչի համար է կազմել: Եթե փորձեք միտում տեսնել, հաստատ կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սարգիս Սարգսյանը: 

Մանկավարժի խոսքով. «Կազմողը հաստատ ֆիզկուլտուրայի մասնագետ չէ և չի կարող հասկանալ ֆիզկուլտուրայի մասնագետի հոգսերը: Բոլորը տեղյակ են, որ ֆիզկուլտուրան ակտիվ մարզական, առողջարարական առարկա է, ֆիզկուլտուրայում գերակշռող մասը խաղային մարզաձևերն են, աթլետիկան, մարմնամարզությունը, նաև առաջին բուժօգնությունը, բայց նման հարցեր համարյա թե չկային: Օրինակ, այդ հարցաշարով, չգիտես ինչու ֆիզկուլտուրայի մասնագետին փորձում են հասկացնել, թե ՀԱՕԿ-ը ինչ գործառույթներ ունի, ինչի համար է: Նմանատիպ անմիտ հարցեր էին գրել: Տեղում ինչ-որ բաներ ճշտելու հնարավորություն չկար, որովհետև քննությունը հսկում էին ոչ մասնագետները, որոնք ընդամենը ռոբոտի նման պատասխանում էին՝ չի կարելի, չգիտեմ»: 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ