Իշխանությունների ներկայացրած բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքն ամենավատն է գոյություն ունեցողներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի նախկին պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը։
«Այս նախագծով քանդվելու է ողջ կրթական համակարգը: Նախկինում, երբ իշխանություններն ուզում էին իշխանություն վերցնել, իրենց հիմնական թեզերից մեկը 100 տոկոս բուհական ինքնավարությունն էր: Վստահաբար կարող եմ ասել, որ սա 100 տոկոսից շատ հեռու է, մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվում, որովհետեւ կառավարման այն համակարգը, որ իրենք այս պահին բուհական համակարգում առաջացնում են, բերելու է ռիսկեր, պահպանվելու է կուսակցական, քաղաքական դեմքերի մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին, իսկ հոգաբարձուների խորհուրդը բուհի բարձրագույն կառավարման մարմինն է, եւ նոր նախագծով ավելի շատ լիազորություններ են տրված նրան:
«Բաժանիր և տիրիր»՝ այս սկզբունքով են իշխանությունները ղեկավարվում նաև այստեղ։ Ստեղծվում է իրավիճակ, երբ ինքնակառավարման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը