24 07 2024

Դասախոսի աշխատավարձը 161 հազար դրամ, ռեկտորինը՝ 855 հազար դրամ

Դասախոսի աշխատավարձը 161 հազար դրամ, ռեկտորինը՝ 855 հազար դրամ

 

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը հրապարակել է Ագրարային համալսարանի ղեկավար կազմի ամսական աշխատավարձերը. 

  1. Ռեկտորի պարտականությունները կատարող - 855000 դրամ
  2. Երեք պրոռեկտորներ - 588000-ական դրամ
  3. Գլխավոր հաշվապահ - 540000 դրամ
  4. Աշխատակազմի ղեկավար - 470000 դրամ
  5. Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ - 380000 դրամ
  6. Հինգ դեկաններ - 330000-ական դրամ 

Այս խմբի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 68 միլիոն դրամ, որը շուրջ 3 անգամ ավել է այս տարի համալսարանի առաջին կուրս ընդունված 52 ուսանողների ուսման վճարի ընդհանուր գումարից:

Ի դեպ, համալսարանում ամբիոնի դասախոսի ամսական աշխատավարձը 161000 դրամ է։

Խրախճանք` փակման եզրին կանգնած բուհում տիրող 《ժանտախտի》ժամանակ։

Լուսանկարներում` պրոռեկտորն ու ռեկտորն են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ