Հունիսի 12-ին տեղի ունեցավ «Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույը: Այն կազմակերպվում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի համագործակցությամբ:
Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ
««Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթը մեծ իրադարձություն է չինարեն սովորողների համար, որն այս տարի կրում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը: Այն դարձել է օտարերկրացիների կողմից չինարեն սովորելու և Չինաստանը ճանաչելու կարևորագույն հարթակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը