23 02 2023

Հրավիրյալ մասնագետներ, հայտնի լրագրողներ. Մեկնարկել են Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական դասընթացները



Երևանում  մեկնարկել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները:

Տասն օրերի ընթացքում հայ լրագրողների համար դասախոսություններով հանդես կգան ռուս հայտնի լրագրողներ, խմբագիրներ, հաղորդավարներ և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի անվանի դասախոսներ: Լրագրողական վարպետությանը զուգահեռ մեծ ուշադրություն է հատկացվել նաև տնտեսական լրագրությանը, ինչի պակասը, ըստ Սողոմոնյանի Հայաստանում շատ է զգացվում: Սողոմոնյանը վստահեցնում է, որ սա առաջին փորձն է, բայց լինելու է շարունակական, պարզապես գուցե մի փոքր այլ տեսքով:

Նշենք, որ դասախոսություններով հանդես կգան ՌԲԿ-ի՝ վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝  ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Արշակյանը և Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ