Հիմա դպրոցականները հայերեն տեքստ հասկանալու խնդիրներ ունեն, ինչն էլ իր հերթին ազդում է, որ մաթեմատիկական խնդիրները հասկանան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը:
Նա ներկայացրեց դպրոցներում առարկաններից ստուգումների արդյունքները.
«Նախորդ տարի 6-րդ դասարանցիներից մաթեմատիկայից անբավաար ստացել է 2 տոկոսից քիչ աշակերտ, իսկ այս տարի՝ 44 տոկոս, պետք է հասկանալ, թե ինչ խնդիր կա: Հայերենի դեպքում պատկերը հետևյալն է՝ 28 տոկոսը 6-րդ դասարանցիների անբավարար է ստացել, իսկ 9-րդ դասարանցիների 17,7 տոկոսը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը