13 10 2022

Այո, բուհերը միավորելու ենք, անվանափոխություն էլ կլինի. նախարար



Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ. կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք առաջ: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատելով, որ կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

Նախարարը դիմելով ուսանողներին ու դասախոսներին, ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:

«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք», - նշեց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ