Քննիչն էլ մինչև դատախազ դառնալը պետք է մի քանի ամիս նստի։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակացության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Դատավորը նշեց, որ դատական գործին չվերաբերող տեքստեր է հնչեցնում Իսագուլյանը, ինչի ի պատասխան նա արձագանքեց, որ դա հայրենիքին է վերաբերում։
Իսագուլյանի զուգահեռ նիստերի դահլիճում ներկա ազատամարտիկներից արձագանքեցին։
«Ձեր երեխու, թոռան համար ենք անում»,- տըղից ասաց ազատամարտիկը։
Դատավորը որոշեց սանկցիա կիրառել և հեռացնել տղամարդուն նիստերի դահլիճից։
Ներկաներից մի կին որոշեց ինքնակամ լքել նիստերի դահլիճը, վերջում ասելով․ «Հարգանքս բոլոր հերոսներին, և ամոթ դավաճաններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը