Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդմիջեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը մինչև 16։00։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ հեռավար մասնակցում է մարտի 14-15-ին տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստերի աշխատանքներին։ Պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայցրեց Արմեն Գևորգյանի դիմումը, որով նա կրկին հիշեցրել է դատարանին ԵԽԽՎ նիստերի մասին և խնդրել հետաձգել այսօրվա դատական նիստը։ Նիստերի միջև կա ընդամենը մեկ ժամ ընդմիջում, որի ընթացքում, ըստ Դանիբեկյանի, Արմեն Գևորգյանը պետք է հասցնի գալ դատարան։
ԵԽԽՎ նիստերի մասին Գևորգյանն ու իր պաշտպանը տեղեկացրել են դատարանին դեռևս մարտի 1-ին, ներկայացրել բոլոր պարզաբանումները և միջնորդել թույլ տալ Գևորգյանին բացակայել ՀՀ տարածքից՝ նիստին մասնակցելու նպատակով։ Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը