ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ մասնաշենքում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու գործով դատական նիստը։ Ըստ մեկ ոստիկանի ցուցմունքի, գործով անցնող 10 հոգին դատախազության դիմաց գոռացել են «Բ**ի տղա Նի-կո՜լ»։ Մեղադրյալները պնդում են, որ իրենք չեն գոռացնել նման բան, թեև ունեցել են գոռալու մեծ ցանկություն։
Մեղադրող կողմը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների տեսագրությունը։ Սկզբում առանց ձայնի էին միացրել, հավանաբար՝ ամոթից ելնելով, հետո միացրեցին նաև ձայնը, որտեղ հայհոյանքներ էին Նիկոլ Փաշինյանի հասցեին բավական երկար ժամանակ։ Սակայն քանի որ հայհոյանքները ամեն տեղից լսվում էին, անհնար էր պարզել՝ կոնկրետ ով է հայհոյել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը