28 02 2022

Չի բացառվում, որ այս դատավորն ինչ-որ սպասելիքներ ունի իշխանական կենտրոններից. Հայկ Ալումյան



Ինչպես արդեն նշել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը։ Նիստի ավարտից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց.

«Դատավորն այս գործով բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում: Տպավորությունն այնպիսին է, որ դատավորը մյուս կողմի հետ փորձում են առարկել հայցի դեմ, բայց այս դեպքում շատ դժվար է, քանի որ նրանցից մեկը նաև որոշում կայացնողն է լինելու: Իսկ թե ինչու է նշանակվել այս դատավորը: Էլեկտրոնային մակագրման համակարգը ուղղակի ջախջախեցին, ամեն ինչից երևում է, որ իրենք ուզում են, որ այս կարգի զգայուն գործերով դատավորը որոշվի ոչ թե պատահականության սկզբունքով, այլ ուղղորդված: Հավանաբար ինչ-որ աներից ելնելով որոշել են, որ այս դատավորը գործը լուծելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, հնարավոր է, որ այս դատավորն էլ որոշակի սպասումներ ունի ներկա իշխանական կենտրոններից»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ