18 02 2022

Կարգապահական վարույթները բացառապես երկակի ստանդարտի ու հակասահմանադրական գործիքի է վերածվել. Վարդևանյան

Կարգապահական վարույթները բացառապես երկակի ստանդարտի ու հակասահմանադրական գործիքի է վերածվել. Վարդևանյան

2013 թվականի դեկտեմեբերի 9-ին հրապարակվեց ՄԻՊ-ի կողմից արդար դատաքննության վերաբերյալ զեկույցը: Այդ զեկույցի մասին շատերն են խոսել, այսօրվա իշխանություններն առավել հաճախ են խոսում, չնայած վստահ եմ չեն էլ կարդացել: Շատերը նկատել էին միայն զեկույցում առկա «կոռուպցիոն մեխանիզմներ» բաժինը, սակայն մյուս բաժիններում շատ ավելի կարևոր հանգամանք կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Զեկույցում վերլուծվել էին կոնկրետ կարգապահական խախտումներ թույլ տրված դատավորներ և իրենց նկատմամբ երկակի ստանդարտի խնդիրը: Ըստ զեկույցի Արդարադատության խորհուրդը (ներկայիս Բարձրագույն դատական խորհուրդ) հաստատել էր, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, ով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱՆՀԻՄՆ որոշում էր կայացրել և արդյունքում կոնկրետ անձ 2 ամսից ավելի կալանավորված էր եղել, որոշել էր այդ ԴԱՏԱՎՈՐԻՆ հայտարարել «նկատողություն՝ 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով»:

Ըստ Զեկույցի նշվածը անհամաչափ մեղմ էր այդ ԴԱՏԱՎՈՐԻ նկատմամբ: Զեկույցում չկա որևէ տվյալ այն դատավորների մասին որոնց դեմ այսօր պայքարում է, գրեթե ամեն օր կարգապահական վարույթներ է հարուցում արդարադատության նախարարությունը: Հարց է առաջանում, իսկ զեկույցում դեռ «նախկինների» ժամանակ՝ մարդու անհիմն կալանավորած և շատ մեղմ պատժված դատավորը ով էր: Այդ դատավորի անունը զեկույցում ՀՍՏԱԿ է գրված: Այդ դատավորը Մհեր Արղամանյանն էր: Այդ դատավորի մոտ ոչինչ չի փոխվել, փոխվել է մեկ հանգամանք՝ այլևս իր վերաբերյալ նախկինում տրված գնահատականը «մոռացել է» ներկայիս Արդարադատության նախարարը և նույնսիկ կարգապահական վարույթ չի հարուցում: Կարգապահական վարույթները բացառապես երկակի ստանդարտի ու հակասահմանադրական գործիքի է վերածվել, հենց նաև այդ պատճառով է, որ այն վիճարկվել է ՍԴ»,- գրել է Վարդևանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ