Այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրական դատավաճիռ կայացնելը, մենք մի փուլ ավարտեցինք՝ գրավոր ապացույցների, հիմա իրեղեն ապացույցներն են հետազոտվելու։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից առաջ ասաց գործով մեղադրյալ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, ընթանում էր «Հայաստան» դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանի և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ) գործով դատական նիստը։
«Ես ճիշտն ասած չեմ հասկանում, թե ինչպես կարող է այն ինչ-որ վերագրվում է մեզ սեռական բնույթի հայհոյանք դիտարկվել, որ կես ժամ շարունակ մենք սեռական բնույթի հայհոյանք ենք հնչեցրել, այն դեպքում որ որևէ ապացույց չկա տեսանյութերից»։
Եսայանը վերահստատում է՝ ամբողջությամբ կիսում է այն բնորոշումը, որը տվել են երկիր հանձնած մարդուն, բայց ինքը նման սովորություն չունի հանրության մեջ այդպիսի արտահայտություններ հնչեցնելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը