08 02 2022

Դուք ինքներդ ձեզ ձեռնոց եք նետել․ լրագրողը՝ Գլխավոր դատախազի տեղակալին



Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավորների հետապնդման մասին հայտարարությունների հիմքեր չի տեսնում

Լրագրողների հետ ճեպազրույցում Բաղդասարայանը անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյան 93 դատավորների համատեղ հայտարարության տեքստում նշած դիտարկմանը, թե հետապնդում է իրականացվում դատավորների նկատմամբ, նշեց․

«Համաձայն չեմ դատավորների հնչեցրած գնահատականների հետ։ Մի անձնական կարծիք հայտնեմ։ Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է։ Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, ինքն արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգն անկախ չէ։ Դատական համակարգը անկախ լինում է անկախ դատավորներով»,- ասաց Գլխավոր դատախազի տեղակալը՝ նշելով, որ ինքը հայտարարության տեքստը չի կարդացել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ